Կար-չկար աշխարհում ընտանիք: Նա սովորական չէր: Ավելի քան հարյուր մարդ կար այդ ընտանիքում: Եվ զբաղեցնում էր այն ամբողջ գյուղը: Այդ ընտանիքը առանձնահատուկ էր-խաղաղություն և համերաշխություն էր տիրում այդ ընտանիքում և, հետևաբար, ամբողջ գյուղում: Ոչ վեճ, ոչ ամպատվություն, ոչ կռիվ, ոչ խռովություն: Հասավ լուրը այդ ընտանիքի մասին, մինչև թագավորին: Եվ նա որոշեց ստուգել ճիշտ են արդյոք ասում: Եկավ նա գյուղ և տեսավ՝ շուրջը մաքրություն, գեղեցություն, լիություն և խաղաություն: Երեխաներին լավ է, հանգիստ է ծերերին: Զարմացավ թագավորը: Որոշեց իմանալ, ինչպես են գյուղի բնակիչները հասել դրան և եկավ ընտանիքի ղեկավարի մոտ: Նա վերցրեց թղթի կտոր և սկսեց ինչ-որ բան գրել: Գրում էր շատ-շատ երկար: Հետո փողանցեց թուղթը թագավորին: Նա վերցրեց թուղթը, կարդաց և զարմացավ: Թղթի վրա գրված էր երեք բառ՝ սեր, ներում, համբերություն: Ծերունին գրում էր երկար, քանի որ ամեն բառը գրել էր հարյուր անգամ՝ հարյուր անգամ սեր, հարյուր անգամ ներում, հարյուր անգամ համբերություն: Կարդաց թագավորը,
գլուխը քորեց և հարցրեց.
- Եվ վե՞րջ:
- Այո,- պասխանեց ծերունին,- այդ էլ կա ամեն լավ ընտանիքի հիմքը և խաղաղությունը:
գլուխը քորեց և հարցրեց.
- Եվ վե՞րջ:
- Այո,- պասխանեց ծերունին,- այդ էլ կա ամեն լավ ընտանիքի հիմքը և խաղաղությունը:
Комментариев нет:
Отправить комментарий