среда, 19 ноября 2014 г.

Տորք Անգեղյա

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ, բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա էին կոչում։

Հայոց Վաղարշակ թագավորը այս հզոր ու վիթխարահասակ Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ կոչում է Անգեղ տուն։
Տորքը օժտված էր վիթխարի ուժով, նա ձեռք էր զարկում ողորկ որձաքար ապառաժներին, ուզած ձևով ճեղքում, եղունգներով տաշում էր ապառաժը, տախտակի նման հարթեցնում և դարձյալ եղունգներով վրան արծիվներ էր քանդակում։

Մի անգամ Պոնտոս ծովի ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի. հարձակվում է նավերի վրա, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը։ Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է տոկում և նետում նավերի հետևից. Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ, ճեղքված ջրերի ալեբախումից, բազում մղոններ հետ են մղվում։​​

Комментариев нет:

Отправить комментарий