Զովունի, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, սահմանակից է Երևան քաղաքին։
Զովունից մինչև Երևան 9 կմ է:
Հիմնվել է 1965 թվականին, նախկին Ապարանի շրջանի Զովունի գյուղից վերաբնակեցված բնակիչների կողմից: Նախկին Զովունի գյուղը 1644 թվականին Սահակ գրչի հիշատակարանում հիշվում է Ծառաշեն (Ծառիյաշեն) անունով: Գյուղի նախկին անվանումներից է Մոլլաղասում, գյուղը կոչվել է նաև Առաքելոց, կապված գյուղում 3 եկեցի լինելու փաստի հետ։ 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղի բնակչության թիվը կազմել է 5530 մարդ:
Комментариев нет:
Отправить комментарий